ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հետախուզվողը ներկայացել է ոստիկանություն և հանձնել հանցագործության գործիք ինքնաձիգը

Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Մեծամորի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ Մեծամորի բաժին է ներկայացել 1990 թ. ծնված Արթուր Տ.-ն, որը հունվարի 22-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի և 235 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով: Միաժամանակ Արթուր Տ.-ն ներկայացրել է հանցագործության գործիք «ԱԿՄ» տիպի ինքնաձիգը` դատարկ պահունակով:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
Արթուր Տ.-ն ձերբակալվել է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: