Գողության մեղադրանքով հետախուզվող 28-ամա երիտասարդը հայտնաբերվեց հոգեկան առողջության կենտրոնում
13.07.2018 11:21
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 12-ին՝ ժամը 12.50-ին, «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում հայտնաբերվել է հուլիսի 11-ից բաժնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (Գողությունը) հետախուզվող, 1990 թ. ծնված Վարդան Ե.-ն:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ ԱՆ Վանաձոր ՔԿՀ և Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: