Բերման ենթարկվեց Զվարթնոցի տաճարի դիմացից
09.07.2018 10:37
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողներն, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, հուլիսի 9-ին՝ ժամը 01.00-ին, Զվարթնոցի տաճարի դիմացից բերման են ենթարկել 1987 թ. ծնված Արմեն Ա.-ին, որը 2018թ. մայիսի 16-ից Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասի մեղադրանքով (Խարդախությունը):
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: