Յուրացնելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում
15.07.2024 09:36
Հետախուզվողի հայտնաբերում

Հուլիսի 13-ին ՆԳՆ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Բաղդադ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին են տարել և ձերբակալել 35-ամյա Մատթէոս Խ.-ին։ Նա 2022 թ. հունվարի 6-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (Յուրացնելը կամ վատնելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: