Խարդախության մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից
12.07.2024 11:21
Հետախուզվողի հայտնաբերում

ՆԳՆ ոստիկանության Տարոնի բաժնի քրեական հետախույզների և Լոռու մարզի պարեկների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում հուլիսի 11-ին Վանաձորի Տիգրան Մեծի փողոցում հայտնաբերվել և Տարոնի բաժին է տեղափոխվել 35-ամյա Արթուր Ք.-ն: Նա ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: