1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողը Մոսկվայում հայտնաբերվել ու տեղափոխվել է Երևան

Հունիսի 26-ին Մոսկվա-Երևան չվերթով ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության ծառայողների ուղեկցությամբ Հայաստան տեղափոխվեց Շենգավիթում հաշվառված 35-ամյա մի տղամարդ, որը 2012 թվականի հուլիսից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր սպանության փորձի մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։  Նա 2012 թվականի հունիսի 22-ին ապօրինի պահվող ատրճանակից կրակել էր մի տղամարդու ու փախել դեպքի վայրից, ապա լքել էր Հայաստանը։ ՔՈԳՎ ծառայողները, համագործակցելով ՌԴ ՆԳՆ ՔՀ գլխավոր վարչության ծառայողների հետ, իրականացրին տարաբնույթ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ պարզելով, որ հետախուզվողը, օգտագործելով բարեկամի անձնագրային տվյալները,  ընտանիքի հետ բնակվում է Ռուսաստանում։ Հիշյալ փաստը հիմնավորվեց և նրա ՌԴ քաղաքացիությունը դադարեցվեց, ինչից հետո հետախուզվողը Մոսկվայում հայտնաբերվեց ու ձերբակալվեց։ Քննությունը շարունակվում է։ 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: