Հետախուզվողը հայտնաբերվեց Միկրոշրջանի շուկայի հարևանությամբ

«Կանեփ-Կակաչ 2018» համալիր օպեր-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության ԹԱՇԴՊ, Կոտայքի մարզային վարչությունների, Հրազդանի բաժնի և Ծաղկաձորի բաժանմունքի ծառայողները ստացված տեղեկություններն իրացնելիս, ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, օգոստոսի 10-ին, ժ.16.50-ին Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի շուկայի հարևանությամբ գտնվող խաչմերուկից հայտնաբերել և ոստիկանություն են բերման ենթարկել Խալիլ Մ.-ին, որը օգոստոսի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 38-179 հոդ. 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: