ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Այգեստան գյուղում հետախուզվող է հայտնաբերվել

Այգեստան գյուղում հետախուզվող է հայտնաբերվել

«Կանեփ-Կակաչ-2018» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության ԹԱՇԴՊ, Արարատի մարզային վարչությունների և Արտաշատի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 10-ին Այգեստան գյուղի Բաղրամյան փողոցի տներից մեկից հայտնաբերվել և ոստիկանություն է բերման ենթարկվել Վաչիկ Ա.-ն, որը 2013 թ. դեկտեմբերի 12-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր 185 հոդ. 2-րդ մասի, 34-185 հոդ. 2-րդ մասի և 258 հոդ. 1-ին մասի մեղադրանքով նախատեսված հանցագործություն կատարելու համար 270 ժամ հանրային աշխատանքների դատապարտվելու և հանրային աշխատանքներից խուսափելու համար:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: