41-ամյա հետախուզվողը հայտնաբերվեց․ խափանման միջոցը՝ կալանք
07.04.2025 16:45
Հետախուզվողի հայտնաբերում

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, ապրիլի 4-ին Աբովյան քաղաքի Երիտասարդական փողոցում հայտնաբերել և վարչություն են տեղափոխել ապրիլի 1-ից խարդախության մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար հետախուզման մեջ գտնվող Երևանի բնակիչ 41-ամյա տղամարդուն, խափանման միջոցը՝ կալանք:
Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: