Հետախուզվողը հայտնաբերվեց Եղվարդում
03.08.2019 12:31
Հետախուզվողի հայտնաբերում
Օգոստոսի 2-ին՝ ժամը 12․45-ի սահմաններում, ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները Եղվարդ քաղաքում հայտնաբերել ու բաժին բերման են ենթարկել Կոտայքի մարզի Նորգ Գեղի գյուղում ապրող 33-ամյա մի տղամարդու։ Նա հուլիսի 31-ից ոստիկանության Նաիրիի բաժնի կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Տղամարդը ներկայացվել է դեպքի նախաքննությունը վարող մարմնին։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: