Հետախուզվողը հայտնաբերվեց օդանավակայանում
06.10.2018 11:02
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում, հոկտեմբերի 5-ին Կիև-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորահոսքում հայտնաբերվել և նույն օրը բաժին է բերման ենթարկվել՝ Սերյոժա Ա.-ն, որը օգոստոսի 23-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր. 34-177 հոդ. 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: