Բագրատաշենում հետախուզվող է հայտնաբերվել
Օգոստոսի 2-ին՝ ժամը 9․55-ի սահմաններում, ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները Բագրատաշենի սահմանային անցակետից հայտնաբերել ու բերման են ենթարկել Երևանի բնակիչ, 37-ամյա մի տղամարդու։ Նա հուլիսի 5-ից հատախուզվում էր ծեծի մեղադրանքով։ Տղամարդը ներկայացվել է տարածքային նախաքննական մարմնին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: