Հետախուզվում էր խարդախության մեղադրանքով
09.02.2019 14:09
Հետախուզվողի հայտնաբերում
Փետրվարի 8-ին, ժամը 15.00-ի սահմաններում, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան են տեղափոխել Չեխիայի Հանրապետության քաղաքացի Արման Ա-ին, որը 2009 թ. նոյեմբերի 2-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախոզվում էր խարդախության մեղադրանքով: Խափանման միջոցը` կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: