ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հայ ոստիկանները ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողի են հայտնաբերել

Օգոստոսի 9-ին, ժամը 14.30-ի սահմաններում, ոստիկանության ՔՀԳ վարչության ծառայողներն օպերատիվ տվյալներն իրացնելով, Երևանի Թումանյան փողոցից հայտնաբերել և բերման են ենթարկել Ռուսաստանի Դաշնության 24-ամյա մի քաղաքացու, որը 2014թ. սեպտեմբերի 14-ից ՌԴ Նախոդկա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի կանտրաբանդա և թմրանյութի ապօրինի շրջանառություն հոդվածների հատկանիշներով: Խափանման միջոցը՝ կալանք: Նրա հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և ՀՀ Գլխավոր դատախազությանը:
Հետախուզվողը տեղափոխվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: