19-ամյա հետախուզվողը կամավոր ներկայացել է ոստիկանություն
11.12.2018 12:09
Հետախուզվողի հայտնաբերում

«Հետախուզում-2018» օպերատիվ կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ, դեկտեմբերի 10-ին կամավոր բաժին է ներկայացել 19-ամյա Արամ Ս.-ն, որը 2017թ. սեպտեմբերի 7-ից Սևանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր. 112 հոդ. 2-րդ մասի, 6-րդ, 9-րդ և 14-րդ կետերի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: