Գողության համար հետախուզվող 25-ամյա կինը հայտնաբերվել է
13.11.2019 12:20
Հետախուզվողի հայտնաբերում
Նոյեմբերի 12-ին, ժամը 22.30-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Աբովյան քաղաքի Սևանի փողոցից բերման է ենթարկվել 25-ամյա Մարիամ Ա.-ն, որը նոյեմբերի 12-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: