ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հետախուզվողը ներկայացել է ոստիկանություն

Հետախուզվողը ներկայացել է ոստիկանություն

«Կանեփ-կակաչ 2018» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, օգոստոսի 21-ին, ժամը 09.30-ին, բաժին է ներկայացել 1975 թ. ծնված Վաչագան Վ.-ն, որը 2004թ. սեպտեմբերի 16-ից հետախուզվում էր Լեհաստանի իրավապահ մարմինների կողմից, ԼՀ քրեական  օրենսգրքի 278 հոդվածի 1-ին մասի, 275 հոդվածի  2 մասի և 11 հոդ. 2-րդ մասի (գողություն, այլ անձի ինքնությունը կամ նրա սեփականության իրավունքը հաստատող փաստաթուղթը հափշտակելը, օգտագործելը կամ յուրացնելը) մեղադրանքով:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: