Հետախուզվողը կամավոր ներկայացել է
16.08.2018 14:46
Հետախուզվողի հայտնաբերում

«Կանեփ-կակաչ-2018» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, օգոստոսի 15-ին, ժամը 21.55-ին, կամավոր բաժին է ներկայացել 1986 թ. ծնված Տիգրան Ս.-ն, որը հուլիսի 11-ից հետախուզվում էր ՌԴ Վեշնյակի շրջանի ՆԳ բաժնի կողմից ՌԴ քրեական օրենսգրքի 228 հոդ. 1-ին մասի (Թմրամիջոցի ապօրինի պահելը) մեղադրանքով :
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: