Հետախուզվում էր գողության մեղադրանքով
06.04.2019 11:56
Հետախուզվողի հայտնաբերում
Ապրիլի 6-ին, ժամը 00.10-ին, ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ Եկատերինբուրգ-Երևան չվերթով Հայաստան է ժամանել Նոյակերտ գյուղի բնակիչ, 1988թ. ծնված Արթուր Պ-ն, որը 2017թ. օգոստոսի 31-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Հետախուզվողը ներկայացվել է Վեդիի քննչական բաժին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: