ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հետախուզվողը ներկայացել է ոստիկանություն

Հետախուզվողը ներկայացել է ոստիկանություն

Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, սեպտեմբերի 7-ին ժամը 10.00-ին, ինքնակամ բաժին է ներկայացել 50-ամյա Յուրիկ Խ․-ն։ Նա 2017թ. սեպտեմբերի 4-ից հետախուզվում էր ՌԴ ՆԳՆ կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 228.1 հոդվածի 4-րդ մասի գ․ կետի հատկանիշներով, այն է՝ թմրանյութի ապօրինի շրջանառություն: Խափանման միջոցը՝ ստորագրությունը չհեռանալու մասին: Հետախուզվողի հայտնաբերելու մասին հայտնվել է նախաձեռնողին: 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: