ՀՀ և ՌԴ քրեական օրենսգրքերի մի քանի հոդվածներով հետախուզվողը տեղափոխվեց Հայաստան
Հուլիսի 12-ին, ժամը 14.30-ին, ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ օպերատիվ խմբի կողմից Քիշինև-Կիև-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան է տեղափոխվել Երևանի 38-ամյա մի բնակիչ: Նա 2013 թ. մայիսի 6-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 112 հոդ. 2-րդ մասի 9-րդ կետի և 235 հոդ. 1-ին մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Միաժամանակ նա 2016թ. օգոստոսի 23-ից ՌԴ Կրասնոդարի երկրամասի ՆԳԳՎ Անապա քաղաքի ՆԳԲ կողմից հետախուզվում էր ՌԴ քր. օր.-ի 105 հոդ. 2-րդ մասի <<Ա>> կետի (սպանություն) և 222 հոդ. 2-րդ մասի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հետախուզվողը փոխանցվել է Շենգավիթի բաժնի ծառայողներին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: