Հետախուզվում էր Արցախի ոստիկանության կողմից
20.07.2018 12:34
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողները ստացված տեղեկություններն իրացնելիս, հուլիսի 19-ին Լեռնագոգ գյուղից բերման են ենթարկել Արմեն Գ.-ին, ով 2017թ.հոկտեմբերի 10-ից Արցախի Հանրապետության ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության կողմից հետախուզվում էր Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի 183 հոդ.1-ին մասի մեղադրանքով:
Հայտնաբերման մասին տեղյակացվել է նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: