Բավրայում Մոլդովայի ՆԳՆ կողմից հետախուզվող ուկրաինացի է հայտնաբերվել
Հուլիսի 20-ին՝ ժամը 11.35-ին, Բավրայի սահմանային ացակետում հայտնաբերվել և ոստիկանություն է բերման ենթարկվել, 2016թ. հուլիսի 5-ից Մոլդովայի Հանրապետության Կախուլ քաղաքի ՆԳԲ-ի կողմից ՄՀ քր. օր. 264 հոդ.1-ին մասի մեղադրանքով /ճանապարհային երթևեկության կանոնները խախտելը/ հետախուզման մեջ գտնվող Ուկրաինայի քաղաքացի՝ Սերգեյ Շ.-ն:
 Խափանման միջոցը՝ ստորագրություն:
 Հետախուզվողի հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
