Արցախում հետախուզվող է հայտնաբերվել

«Կանեփ-կակաչ 2018» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ, ԹԱՇԴՊՎ, Լոռու մարզային վարչության, ԼՂՀ ոստիկանության Հադրութի բաժնի և Թումանյանի բաժնի ծառայողների կողմից համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Նորաշեն գյուղում հայտնաբերվել և օգոստոսի 23-ին, ժամը 18.20-ին, բերման է ենթարկվել 1993 թ. ծնված Արտակ Ա.-ն, որը մայիսի 28-ից որպես պատժի կրումից խուսափող հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 142 հոդվածի (Անառակաբարո գործողությունները) 3-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: