Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց
03.08.2019 12:30
Հետախուզվողի հայտնաբերում
Օգոստոսի 2-ին՝ ժամը 22․30-ի սահմաններում, ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի ծառայողները Վանաձորի Բաղրամյան փողոցում հայտնաբերել ու բաժին բերման են ենթարկել Վանաձորի բնակիչ, 42-ամյա մի տղամարդու։ Նա ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով: Տղամարդը ներկայացվել է հետախուզումը նախաձեռնած մարմնին։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: