ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները հետախուզվողի են հայտնաբերել

Հունվարի 4-ին, ժամը 13.00-ի սահմաններում ոստիկանության Ստեփանավանի բաժնի քրեական հետախույզները, ստացված տեղեկություններն իրացնելով, Բագրատաշենի սահմանային անցակետից բաժին բերման են ենթարկել Սվերդլով գյուղի բնակիչ, 1980 թ. ծնված Արայիկ Հ-ին, որը 2018թ. դեկտեմբերի 14-ից ոստիկանության Ստեփանավանի բաժնի կողմից հետախուզվում էր հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելու փորձի մեղադրանքով:
Հետախուզվողը սահմանված կարգով ներկայացվել է ՀՀ ՊԵԿ քննչական վարչություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: