Նորաշենում հետախուզվող է հայտնաբերվել
06.10.2018 11:03
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հոկտեմբերի 5-ին Արարատի մարզի Նորաշեն գյուղի վարչական տարածքում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել Նվեր Հ.-ն, որը հոկտեմբերի 4-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր-ի 119 հոդ. 2-րդ մասի 3-րդ կետի, 142 հոդ. 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով և 137-րդ հոդ. 1-ին մասի մեղադրանքներով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: