ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Օդանավակայանում հետախուզվողը կամավոր ներկայացել է ոստիկաններին

Փետրվարի 8-ին, ժամը 11.50-ին, Մոսկվա-Երևան  չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ժամանման սրահից կամավոր ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին է  ներկայացել Երևանի Սարմենի փողոցի բնակիչ, 1975թ. ծնված Արսեն Բ-ն, որը 2017 թ. օգոստոսի 2-ից միջազգային մակարդակով, ԱՄՆ իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Արսեն Բ-ի հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: