Հետախուզվում էր Մարտունու բաժնի կողմից
12.02.2019 11:56
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների հետ համատեղ, փետրվարի 11-ին, ժամը 16.30-ին, Երևան քաղաքի Հասրաթյան և Բաշինջաղյան փողոցների խաչմերուկից ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն բերման են ենթարկել 56-ամյա Ռուդիկ Բ.-ին, որը 2019թ. փետրվարի 8-ից ոստիկանության Մարտունու բաժնի կողմից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 177 հոդվածի (Գողությունը) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: