ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հետախուզվողը հայտնաբերվեց

ՀՀ ոստիկանության ՔՀԳ վարչության, Լոռու մարզային վարչության և Ստեփանավանի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հուլիսի 12-ին, ժամը 03-ին «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել և ոստիկանություն բերման է ենթարկվել ՌԴ իրավապահ մարմինների կողմից ՌԴ-ից արտաքսված Վարդաբլուր գյուղի 34-ամյա մի բնակիչ:
Նա 2015թ. օգոստոսի 7-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 179 հոդ. 2-րդ մասի 3-րդ կետի, 183 հոդ. 1-ին մասի և 242 հոդ. 2-րդ մասի մեղադրանքներով:
Խափանման միջոցը՝ կալանք:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: