Սահմանային անցակետում հետախուզվող է հայտնաբերվել
13.08.2018 14:47
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, օգոստոսի 11-ին, ժամը 05.30-ին Բագրատաշենի սահմանային անցակետից բերման է ենթարկվել Մկրտիչ Հ.-ն, որը 2017թ. փետրվարի 23-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդ. 1-ին մասի մեղադրանքով:
Նա ներկայացվել է Շիրակի մարզի քննչական վարչություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: