ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Վերադարձ Մոսկվա-Երեւան չվերթով

Վերադարձ Մոսկվա-Երեւան չվերթով

«Կանեփ-կակաչ-2018»  օպերերատիվ-կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում, ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի վարչության  թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության,  Արարատի մարզային վարչության և բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, օգոստոսի 13-ին, ժամը 12.25-ին, Մոսկվա-Երևան չվերթով «Զվարթնոց» օդանավակայանով Հայաստանի  Հանրապետություն  է վերադարձել 1996 թ. ծնված Գոռ Ս.-ն, որը 2015 թ. ապրիլի 20-ից հետախուզվում էր քրեական օրենսգրքի  327 հոդվածի (Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելը) 1-ին մասի մեղադրանքով: 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: