ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանները սպանության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել

Հունիսի 14-ին, ժամը 15.30-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի և Լոռու մարզային վարչութունների ծառայողները, Էրեբունու բաժնի քրեական հետախույզների հետ, օպերատիվ տեղեկություններն իրացնելով,  Շամլուղ քաղաքում հայտնաբերել և ոստիկանության Էրեբունու բաժին բերման են ենթարկել 1989թ. ծնված, Երևանի Ազատամարտիկների փողոցի բնակիչ Զորիկ Մ-ին, որը հունիսի 12-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր սպանության և դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու մեղադրանքներով: Խափանման միջոցը՝ կալանք: 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: