Բերման է ենթարկվել
17.08.2018 13:07
Հետախուզվողի հայտնաբերում
«Կանեփ-կակաչ-2018» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, օգոստոսի 16-ին, ժամը 10.10-ին, Պռոշյան գյուղի Թումանյան փողոցից բաժին բերման է ենթարկվել 1986 թ. ծնված Լեռնիկ Պ.-ն, որը օգոստոսի 15-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 205 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի (Հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելը) մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: