Հետախուզվողը հայտնաբերվեց Երևանում
22.08.2018 12:38
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, օգոստոսի 21-ին,
Ժամը 15.50-ին, Երևան քաղաքի Եղ.Թադևոսյան փողոցի թիվ 8 շենքի 33 բնակարանում հայտնաբերվել է 1962 թ. ծնված Արարատ Ը.-ն, որը օգոստոսի 17-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի (Ծեծը) և 137 հոդվածի (Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը) 1-ին մասի մեղադրանքով դատաքննությունից խուսափելու համար։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: