ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Բագրատաշենի սահմանային անցակետից հետախուզվող է բերման ենթարկվել

Հունվարի 4-ին, ժամը 13.00-ի սահմաններում ոստիկանության Ստեփանավանի բաժնի քրեական հետախույզները, ստացված տեղեկություններն իրացնելով, Բագրատաշենի սահմանային անցակետից բաժին բերման է ենթարկվել Սվերդլով գյուղի բնակչուհի, 1983 թ. ծնված Տաթևիկ Չ.-ին, որը 2018թ. դեկտեմբերի 21-ից ոստիկանության Ստեփանավանի բաժնի կողմից հետախուզվում էր հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելու մեղադրանքով:
Հետախուզվողը սահմանված կարգով ներկայացվել է ՀՀ ՊԵԿ քննչական վարչություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: