ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Սեւանի բաժնի կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Արմավիրում

Նոյեմբերի 12-ին,  ժամը 11.40-ին,  ոստիկանության ՔՀԳՎ, Արմավիրի մարզային վարչության և    Արմավիրի բաժնի քրեական հետախույզների  համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Արմավիր քաղաքի Չարենցի փողոցից ոստիկանության Արմավիրի  բաժին բերման է ենթարկվել  28-ամյա Գեղամ Հ.-ն, որը 2019 թ. նոյեմբերի 11-ից ոստիկանության Սևանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական  օրենսգրքի  243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը)  1-ին մասի մեղադրանքով:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: