ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հետախուզվում էր ավազակային հարձակման մեղադրանքով

Օգոստոսի 23-ին ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ, ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Ամասիային բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, բաժին է ներկայացել Ամասիա գյուղի 33-ամյա մի բնակիչ, որը ՌԴ Սալեխարդ քաղաքի ՆԳԲ կողմից հետախուզվում էր ավազակային հարձակման մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Նրա հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: