ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ռուս իրավապահների կողմից հետախուզվում էր ավազակության համար

Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունում  ստացված  օպերատիվ տվյալներն իրացնելով՝ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության և բաժնի քրեական հետախույզների  կողմից փետրվարի 11-ին, ժամը 16.05-ին,  Արագածոտնի մարզի  Ուջան գյուղում  հայտնաբերվել և ոստիկանության Աշտարակի բաժին  բերման է ենթարկվել՝ 38-ամյա Արթուր Հ.-ն, որը 2018թ. մարտի 29-ից ՌԴ Կրասնոդարի մարզի Սոչի քաղաքի ՆԳՎ-ի կողմից հետախուզվում է ՌԴ քրեական օրենսգրքի  162 հոդվածի (Ավազակային հարձակում)  3-րդ մասի մեղադրանքով: 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: