Բագրատաշենում հետախուզվող է հայտնաբերվել
12.12.2018 14:11
Հետախուզվողի հայտնաբերում

«Հետախուզում-2018» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, դեկտեմբերի 12-ին, ժամը 1.40-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել Բենիամին Զ.-ն, որը մայիսի 4-ից Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր. 316 հոդ. 1-ին մասի մեղադրանքով:
Հետախուզվողի հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: