ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հետախուզվողը հայտնաբերվեց օդանավակայանում

Հետախուզվողը հայտնաբերվեց օդանավակայանում

«Կանեփ-Կակաչ 2018» համալիր օպերատիվ կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր, ԹԱՇԴՊ, Լոռու մարզային վարչությունների ու Սպիտակի բաժնի ծառայողների միջոցառումների շնորհիվ, օգոստոսի 11-ին, ժամը 23.30-ին, «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան ժամանած Գարեգին Դ.- ն, որը 2012թ. մայիսի 31-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդ. 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով: 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: