Հետախուզվում էր ծեծի մեղադրանքով
Ոստիկանության Հրազդանի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական աշխատանքների շնորհիվ հունվարի 23-ին, ժամը 18.20-ին, Հրազդան քաղաքի Հայ Ֆիդայիների փողոցից բերման է ենթարկվել 18-ամյա Արամ Մ.-ն, որը 2018թ. սեպտեմբերի 26-ից ոստիկանության Մասիսի բաժնի կողմից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 118 հոդվածի (Ծեծը) մեղադրանքով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: