50-ամյա տղամարդը հետախուզվում էր գողության համար
24.01.2019 14:00
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Մուշի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և բացատրական աշխատանքների շնորհիվ հունվարի 23-ին, ժամը 10.35-ին, ինքնակամ ոստիկանության Մուշի բաժին է ներկայացել 50-ամյա Գառնիկ Դ.-ն, որը ս/թ հունվարի 22-ից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի (Գողությունը) մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: