Հետախուզվողը հայտնաբերվեց Կոմիտասի պողոտայում
13.12.2018 15:15
Հետախուզվողի հայտնաբերում

«Հետախուզում-2018» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում դեկտեմբերի 12-ին ժ.03.00-ին Կոմիտասի պողոտայից ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք բերման է ենթարկվել Ռուսլան Ն.-ն, որը մարտի 7-ից Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (Գողությունը) 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: