Ոստիկանները իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
Օգոստոսի 30-ին, ժամը 13.25-ին ոստիկանության Մեծամորի բաժնի և Մեծամորի անձնագրային խմբի ծառայողների ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, հայտնաբերվել և բերման է ենթարկվել Մեծամորի 38-ամյա մի բնակիչ, որը մարտի 27-ից ՌԴ ՆԳՆ Վորոնեժ քաղաքի ՆԳ բաժնի կողմից հետախուզվում էր իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով: Նրա հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: