ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Կապանի ոստիկանները հայտնաբերել են հետախուզվողների

Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողներն իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, օգոստոսի 30-ին Մասիս քաղաքից ոստիկանության բաժին են բերման ենթարկել 27-ամյա մի քաղաքացու, որը օգոստոսի 28-ից բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդ. 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով՝ պատժի կրումից խուսափելու համար:
...
ՀՀ ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ ՌԴ-ից վերադարձել և օգոստոսի 30-ին ոստիկանություն է ներկայացել 31-ամյա մի քաղաքացի, որը 2018թ. փետրվարի 17-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր. 178 հոդ. 1-ին մասի մեղադրանքով: Նա ներկայացվել է ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: