ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հայտնաբերվել են հետախուզվողներ

Հայտնաբերվել են հետախուզվողներ

Փետրվարի 28-ին ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքի շնորհիվ բաժին է ներկայացել Արթուր Ա․-ն, որը փետրվարի 11-ից ՌԴ ՔՊԻ վարչության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 264.1-րդ հոդ. (Առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոց վարելը) մեղադրանքով:

***

Ոստիկանության Թալինի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 28-ին Երևանի Հերացու փողոցից հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել Ռուդիկ Բ․-ն, որը փետրվարի 27-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասի մեղադրանքով:
Նա ներկայացվել է ոստիկանության Մաշտոցի բաժին:

***

Փետրվարի 28-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և անցկացրած բացատրական աշխատանքի շնորհիվ ինքնակամ բաժին է ներկայացել Արտակ Մ․-ն, որը փետրվարի 28-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն։

***

Ոստիկանության Կոտայքի բաժնի և Բյուրեղավանի բաժանմունքի ծառայողները փետրվարի 28-ին Բյուրեղավանի Վարդանյան փողոցի 19 շենքի բնակարաններից մեկից բերման են ենթարկել Գևորգ Ա․-ին, որը փետրվարի 14-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն։

***

Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և անցկացրած բացատրական աշխատանքի շնորհիվ փետրվարի 28-ին կամավոր բաժին է ներկայացել Էդմոնդ Չ․-ն, որը փետրվարի 28-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն։

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: