Հայտնաբերվել են հետախուզվողներ
Հոկտեմբերի 28-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի և Կենտրոնական բաժինների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Ֆրիկի փողոցից ոստիկանություն բերման է ենթարկվել 35-ամյա մի քաղաքացի։ Նա հոկտեմբերի 10-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով:
Բերման ենթարկվածը ներկայացվել է նախաքննական մարմնին։
․․․
Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ- հետախուզական միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 28-ին Վանաձորի Բաղրամյան փողոցից բերման է ենթարկվել Վանաձորի 25-ամյա մի բնակիչ։ Նա հոկտեմբերի 25-ից ոստիկանության Տարոնի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 1-ին մասի և 34-176 հոդ. 1-ին մասի մեղադրանքներով։
Հետախուզվողը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:
․․․
Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների ձեռնարկված օպերատիվ- հետախուզական միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 28-ին Երևանի Դավիթաշեն թաղամասից բերման է ենթարկվել Օձուն գյուղի 58-ամյա մի բնակիչ։ Նա հոկտեմբերի 24-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 329 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով։
Խափանման միջոցը՝ կալանք:
․․․
Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 28-ին ոստիկանության բաժին է ներկայացել 39-ամյա ՀՀ քաղաքացի։ Նա 2018 թվականի սեպտեմբերի 13-ից ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 322 հոդվածի 2-րդ մասի /սահմանն ապօրինի հատելը/ մեղադրանքով:
․․․
Ոստիկանության Նոր Հաճընի բաժանմունքի ծառայողները ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ծառայողների հետ համատեղ ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով, հոկտեմբերի 28-ին Երևանի Դավիթաշեն վարչական շրջանից ոստիկանության Նաիրիի բաժին բերման են ենթարկել Ապարանի 51-ամյա մի բնակչի։ Նա 2009թ. ապրիլի 30-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրեսնգրքի 178 հոդ. 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի, 313 հոդվածի 1-ին մասի, 314 հոդվածի 1-ին մասի, 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 333 հոդվածի 2-րդ մասի մեղադրանքներով:
Պարզվել է նաև, որ տղամարդը հոկտեմբերի 26-ին մի կնոջից բջջային հեռախոսներ և օդաճնշիչ ատրճանակ էր գողացել:
Բերման ենթարկվածը տեղափոխվել է ոստիկանության Ապարանի բաժին:
Խափանման միջոցը՝ կալանք:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: