1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Իր մահով ապահովեց զինակիցների անկորուստ նահանջը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Արցախյան ազատամարտի տարիներին միլիցիայի աշխատակիցները մասնագիտական գործունեությանը զուգահեռ անդամագրվեցին հայրենիքի սահմանների պաշտպանության վեհ գործին։ Ներքին գործերի հարյուրավոր ծառայողներ իրենց սխրագործություններով փառավոր էջեր գրեցին միլիցիայի պատմության տարեգրքում։ Շատերը նաև իրենց կյանքի գնով ։ Նրանցից մեկն էլ Միլիցիայի հատուկ նշանակության «Թայֆուն» ջոկատի ազատամարտիկ Գագիկ Ստեփանյանն էր։ Գագիկ Ստեփանյանը՝ Հեթանոս Գագոն, մարտական գործողությունների մասնակցեց ռաղմաճակատի ամենավտանգավոր, ամենաթեժ կետերում՝ իր անձնվիրությամբ, խիզախությամբ ոգևորելով ջոկատի տղաներին։ Հերոսի մահը նույնքան հերոսական էր։ Նա զոհվեց 1994֊ մարտին՝ Օմարի բարձունքում՝ ապահովելով զինակիցների անկորուստ նահանջը՝ արդեն թշնամական օղակում պայթեցնելով իր վերջին նռնակը․․․
Մարտի 16-ը Հեթանոս Գագոյի՝ Գագիկ Ստեփանյանի հիշատակի օրն է: Հերոսի անունը կրող Երևանի թիվ 135 դպրոցի տնօրինությունը, ուսուցիչներն ու աշակերտները, հարազատներն ու ոստիկանության զորքերի ծառայողները հարգանքի տուրք մատուցեցին նրա հիշատակին: Գագիկ Ստեփանյանի կիսանդրու մոտ տեղի ունեցավ միջոցառում, խոնարհվեցին ծաղիկներ: