ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հետախուզվողներ են հայտնաբերվել

Հետախուզվողներ են հայտնաբերվել

Ապրիլի 24-ին, ժամը 14.50-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Աճառյան փողոցից բերման է ենթարկվել Կարեն Ա.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:

***

Ապրիլի 24-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Կոտայքի մարզի Ջրառատ գյուղից բերման է ենթարկվել Ռուբեն Հ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի 1-ին մասի (Ավտոմեքենային կամ տրանսպորտային այլ միջոցին ապօրինաբար տիրանալը առանց հափշտակելու նպատակի) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: